Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

ՕԵԿ-Ը ՈՐՈՇԵԼ Է ՔԱՐԸ ՔԱՐԻՆ ՉԹՈՂՆԵ՞Լ

ՕԵԿ-Ը ՈՐՈՇԵԼ Է ՔԱՐԸ ՔԱՐԻՆ ՉԹՈՂՆԵ՞Լ
24.02.2012 | 00:00

ՕԵԿ-ն այս ընտրություններում որոշել է վաբանկ գնալ, և գրեթե ողջ թիմով, պատգամավորական (և ոչ միայն) կորպուսով առաջադրվել մեծամասնական ընտրատարածքներում:
ՕԵԿ-ում, ինչպես ԲՀԿ-ում, «հլը նայում են». առաջիկայում հայտնի կդառնա` ով` որտեղ, որպեսզի միայն հաղթեն: Ասում են` մոտավորապես երկու տասնյակ ընտրատարածքներում մեծամասնական թեկնածուներ կունենան:
ՕԵԿ-ում գրում-ջնջում, շտաբները ոտքի են հանում (350 շտաբներում ՕԵԿ-ն «արտակարգ» դրություն է հայտարարել, նախարարն էլ «տնից» է, փաստորեն, դարդ անելու բան չունեն), շարքերն են մոբիլիզացնում, որպեսզի այս ընտրություններում բոլորովին այլ արդյունքներ արձանագրեն, քան 2007-ին:
Այս պահին որոշված է` թիվ 36-ում (սա հիշենք` պատգամավոր Մխիթար Վարագյանի ընտրատարածքն է, Արթիկ) ՕԵԿ-ն առաջադրելու է Մեղրաշենի գյուղապետ Հունան Պետրոսյանին. անցողիկ է` պնդում են:
Իսկ Իջևանի թիվ 41 ընտրատարածքում ՕԵԿ-ն ընդհանրապես մեծ ճակատամարտի է պատրաստվում: Ընդդեմ «նախկին» ՕԵԿ-ական Հակոբ Հակոբյանի, որին նույն Իջևանի կողմերում «մեղադրում» են որպես իրենց մոտ խոզի ժանտախտ բերած «պատգամավորի»:
Հակոբ Հակոբյանի (նա արդեն ՀՀԿ-ական է, այնպես որ, կարող է և պայքարել համամասնական տեղի համար) դեմ կենաց-մահու պայքար է մղելու Տավուշի փոխմարզպետ, ՕԵԿ-ական Վահե Վարդապետյանը:
Անցողիկ է. կրկին պնդում են ՕԵԿ-ում: Որովհետև իջևանցիք երևանցի չեն ուզում, այլ իջևանցի պատգամավոր են ուզում:
Դե որ ուզում են…
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 844

Մեկնաբանություններ